Razm.info–ն գրում է.
Թարթառի շրջանում տեղի ունեցող մարտերի ժամանակ, սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ, 1968-ին ծնված Օրուջով Ռագուֆ Ջահանգիր օղլու (Orucov Raqub Cahangir oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական Modern.az լրատվական կայքը: Գնդապետը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից էր:
Ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։
Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։
Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է 23 սպանվածի ինքնություն: