Պատերազմի երրորդ օրվա արդյունքները (ապրիլի 4)
- Ստեփանակերտում սկսեց գործել տեղեկատվության օպերատիվ կենտրոն։ Դա պետք էր դեռ առաջին օրն արվեր, բայց լավ է ուշ, քան երբեք։ Հուսով եմ կենտրոնն իրոք օպերատիվ կերպով կաշխատի։
- Եվ հենց այսօր կենտրոնում գնդապետ Վիկտոր Առուստամյանը, առավոտյան 11։00–ի դրությամբ մեր կորուստների վրեաբրեյալ տեղեկատվություն ներկայացրեց.
Զոհվել էր 20 զինծառայող, որոնցից վեցը սպա կամ ենթասպա
26–ը անհետ կորել են
72–ը` վիարվոր են, որոնցից ութը սպա կամ ենթասպա
Ինչպես նաև զոհվել են 4 քաղաքացիական անձ, այդ թվում մեկ երեխա։
Հիշեցնենք, որ մնացած երեքը տարեց մարդիկ են, որոնք ադրբեջանցիների կողմից իրականացված պատերազմական հանցագործության զոհ դարձան Թալիշ գյուղում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կրակահերթի տակ է հայտնվել կամավորներ տեղափոխող ավտոբուսը, ինչի արդյունքում 5 հոգի զոհվել է, որոշները` վիրավորվել։
Զոհվածների անունները պարբերաբար կհարապարկվեն։
Տեխնիկայից մենք կորցրել ենք 7 տանկ։ Հատկանաշական է, որ անձնակազմի մեծամասնությանը հաջողվել է բարեհաջող լքել մեքենան, հակառակ դեպքում զոհերն ավելի շատ կլինեին։
Ինչպես նաև, այս պահի դրությամբ, հայտի է մեր կորցրած 8 դիրքի մասին. երեքը` հյուսիս–արևելքում և հինգը` հարավ–արևելքում։ Թե ինչ է կատարվում այժմ այդ 8 դիրքերի հետ, դժվար է ասել, բայց թեժ մարտերը շարունակվում են ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։
Ադրբեջանցիներին հաջողվեց 200-500 մետր մխրճվել մեր պաշտպանության մեջ։
Բնակավայրերի կորուստներ չունենք։
3. Ադրբեջանական կորուստները։ Առաջին օրվա 12 զոհերին գումարած ազերիները ընդունել են ևս 3 զոհի։
Հայկական կողմը տալիս է ադրբեջանական կորուստների հետևյալ պատկերը.
Ավելի քան 300 զոհ։ Դեռևս հստակորեն ճշտված են 32 ադրբեջանցի զինծառայողի տվյալներ։ Անձնամբ ես զգուշությամբ եմ վերաբերում այս թվին, բայց այլ տարբերակի բացակայության դեպքում հակված եմ հենվել այս թվերի վրա։
Վիրավորների մասին դժվար է ինչ որ բան ասել։
Տեխնիկայի կորստի մասին։ Ադրբեջանն այլևս ոչ մի տեխնիկայի կորուստ չխոստովանեց, բացի 1 ուղղաթիռից և 1 տանկից։
Այս պահի դրությամբ հայկական կողմը հայտնել է թշնամական կորուստների հետևյալ տվյալները.
Տանկեր– 29
РСЗО БМ-21 «Գրադ»– 1
Ծանր հրանետային համակարգ ТОС-1А– 1
Մարտական զրահապատ մեքենա- 6 (այդ թվում 1 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական մեքենա)
Մի–24- 2
ԱԹՍ– 6
Օրվա ընթացքում հայտնեցին, որ խփված տանկերցի մեկը Т-90 է (եթե չեմ սխալվում «Սպուտնիկ»–ն էր հայտնել), բայց այդ մասին ինֆորմացիան չհաստատվեց։
4. Ինչպես արդեն ասեցի` ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում թեժ մարտեր են ընթանում։ Ադրբեջանցիները գործնականում մատի են նետել իրենց ողջ զինանոցը, այդ թվում ТОС-1А, «Смерч», հրետանիի այլ տեսակներ։
Ինչպես նաև Ադրբեջանն առաջին անգամ օգտագործեց մարտական ԱԹՍ–ները։ Դրանք իրենցից այսպես ասած կամիկաձե–ռումբեր են ներկայացնում։ Այդպիսի սարքավորման մի քանի զույգ ոչնչացվել է օդում։
Մյուս կողմից, 2 ուղղաթիռի կորստից հետո, ադրբեջանական օդուժը զգալիորեն նվազեցրել է ակտիվությունը։ Չհաշված, որ երեկ Մարտակերտում նկատվել է ինքնաթիռ (ամենայն հավանականությամբ Սու–25)։
Ամենայն հավանականությամբ ուղղաթիռի կորուստը չափազանց մեծ կորուստ է համարվում։ Բայց կարծում եմ դա երկար չի տևի։
5. Ադրբեջանցիները օրվա ընթացքում հայտնում էին հայկական հրամանատարական կետի վրա հարձակման մասին և իբր այնտեղ գեներալ և գնդապետ է զոհվել։
Հարձակումն իրականում եղել է։ Դրա համար, որքանով տեղյակ եմ, օգտագործվել են վերոնշյալ կամիկաձե–ԱԹՍ–ները։ Բարեբախտաբար ոչ ոք ի տուժել։
6. Ադրբեջանցիները համառորեն հրաժարվում են ընդունել մարդկային կորուստները։ Ավելին, հրապարակված ֆոտո և վիդեո նյութերի մասին Բաքվում պաշտոնապես հայտարարել են, որ դրանք իրենց զինվորները չեն և, որ նկարներն արված են Դոնբասում։ Այդ ժամանակն էր, որ որոշ ադրբեջանական ԶԼՄ–ներ չդիմացան և արդարացիորեն նկատեցին, որ լուսանկարներում պարզ երևում են ղարաբաղյան պետհամարանիշներով մեքենաներ։
Իր զոհերի նկատմամաբ Բաքվի կողմից այդպսի վերաբերմունքը մենք տեսել ենք դեռևս առաջին պատերազմում։
7. Երեկոյան, Ադրբեջանը հերթական անգամ հայտարարեց Մատաղիսի գրավման մասին։ Այդ հաղորդագրությունը հայկական կողմը միանգամից հերքեց։
Վերջում այն մասին, թե ինչ է տեղի ունենում այժմ։ Շատ վատ է, որ ադրբեջանական ռազմա–քաղաքական ղեկավարությունը իրականում հավատում էր 2-3 օրում հնարավոր բլիցկրիգին։
Հասկանալով, որ այդպես չի լինում, այժմ փորձում են ինչ–որ բան վերցնել և պահել, ինչը նրանց հնարավորություն կտա խոսելու հաղթանակի մասին։
Մերոնք պահում են պաշտպանության գիծն ու ամեն ինչ վերահսկում։ Այս գիշեր և վաղը ցերեկը, ամենայն հավանականությամբ, վճռորոշ նշանակություն կունենան։ Հուսանք լավ կլինի։
Կարծես թե բան բաց չթողեցի։ Եթե ինչ–որ բան հիշեմ` կավելացնեմ։