Ապրիլի 4-ին ադրբեջանական բաց աղբյուրներից հայտնի է դարձել Թարթառում հայկական ուժերի դեմ մարտերում սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի` պայմանագրային հետախույզ Գարաև Դիլսուզի (Qarayev Dilsuz) մասին: Բացի այդ Ֆիզուլիի Ահմադլըլար գյուղի բնակիչ 3 զինծառայող ևս սպանվել է, սակայն վերջինների ինքնությունները դեռ պարզվում են: Սպանված հետախույզ Գարաև Դիլսուզը Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանի Հինդարխ գյուղից էր:
Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայող, պայմանագրային հետախույզ Գարաև Դիլսուզ (Qarayev Dilsuz)
Այսօր՝ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել է, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։
Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։
Նախորդ 17 սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ հղումով: Ընդհանուր Առմամբ ներկա պահին հայտնի է 18 սպանվածի ինքնություն, ևս 3-ինը պարզվում է: Նոր սպանվածների մասին տեղեկությունները առանձին կհրապարակենք: