Razm.info–ն գրում է.
Ապրիլի 4-ին ադրբեջանական բաց աղբյուրներից հայտնի է դարձել հայկական ուժերի դեմ մարտերում սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի՝ Համիդով Օրխան Էնվէր օղլուի (Həmidov Orxan Ənvər oğlu) մասին: Սպանված զինծառայողը Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Ահմադալըլար գյուղից էր:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ընդամենը 12 կորուստի մասին, սակայն փաստերը արդեն իսկ ցույց են տալիս, որ Ադրբեջանի ԶՈւ կորուստները 12-ից անհամեմատ ավելի են: Արդեն իսկ հաստատվել է սպանված զինծառայողներից 17-ի ինքնությունը ներառյալ նաև Համիդով Օրխան Էնվար օղլուն։
Բացի այդ, ադրբեջանցի սպանված զինծառայողների միայն 21 դիակ երևում է ՊԲ հրապարակած տեսանյութերից մեկում (ստորև): Այսօր մի քանի այլ նման տեսանյութեր էլ են հրապարակվել։
Ադրբեջանական զինուժի կորուստների մասնակի տվյալներ իմացվում են միայն հարազատների կամ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից նկարները հրապարակելուց հետո: