Razm.info–ն գրում է.
Ապրիլի 4-ին ադրբեջանական համացանցային բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի դարձել հայկական ուժերի դեմ մարտերում սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի՝ հետախուզական ստորաբաժանման հրամանատար, լեյտենանտ Էլվին Նամազովի (Elvin Namazov) մասին: Սպանված զինծառայողը Ադրբեջանի Ղազախլը շրջանի Յուխարը (Վերին) Սալահլը գյուղից էր:
Նշվում է, որ լեյտենանտ Նամազովը սպանվել է Թարթառի շրջանում ընթացող մարտերի ժամանակ:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ընդամենը 12 կորուստի մասին, սակայն փաստերը արդեն իսկ ցույց են տալիս, որ Ադրբեջանի ԶՈւ կորուստները 12-ից անհամեմատ ավելի են: Արդեն իսկ հաստատվել է սպանված զինծառայողներից 15-ի ինքնությունը ներառյալ նաև Ռավիլ Նովրուզովը:
Բացի այդ, ադրբեջանցի սպանված զինծառայողների միայն 21 դիակ երևում է ՊԲ հրապարակած տեսանյութերից մեկում (ստորև):
Ադրբեջանական զինուժի կորուստների մասնակի տվյալներ իմացվում են միայն հարազատների կամ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից նկարները հրապարակելուց հետո: