Դիրքեր կորցնելը նման իրավիճակում կարելի է համարել կանխատեսելի՝ մանավանդ երբ խոսքը վերաբերում է հրետանային և հրթիռային հարվածներով ուղեկցվող հետևակի, զրահատեխնիկայի, օդուժի համատեղ ճակատային հարձակմանը, որոնց դիմակայելու համար առաջնագիծը պահող թե՛ կոնտիգենտը և թե՛ զինամթերքն ուղղակի չէին կարող բավարար լինել: Նման իրավիճակում, եթե հնարավոր չէ պահել առաջնագծի հենակետերը, ապա հիմնական խնդիրը դառնում է պաշտպանության երկրորդ գծի ձևավորումը՝ հակառակորդի առաջխաղացումը կանգնեցնելու համար և հակահարձակման կազմակերպումը՝ նրան առնվազն ելման դիրքեր շպրտելու համար: ԼՂՀ ՊԲ-ն կարծես թե հենց այդպես էլ արել է՝ առանց դրա մասին հրապարակայնացնելու: Հակառակ դեպքում, եթե հենց սկզբից հայտարարվեր դիրքերի կորստի մասին, դա ուժեղ ճնշող հոգեբանական ազդեցություն կթողներ թե՛ բանակի վրա ընդհանրապես և թե՛ հասարակության վրա:
Ամենակարևորը դիրքերը վերադարձնելն է: Որևէ դեպքում Ալիևը չպիտի համոզված լինի, որ նման լոկալ "մինի բլից-քրիգ"-ների մարտավարությունը հաջողություն է բերում: Իսկական մղձավանջը կսկսվի այն ժամանակ, երբ այդ համոզմունքը ձևավորվի Ալիևի, թշնամու պաշտպանական գերատեսչության ստրատեգների մոտ: Մինչ այդ որևէ հրադադար ուղղակի չի կարելի հաստատել: Նման հրադադարին համաձայնելը նշանակելու է համաձայնել մեզ թելադրվող նոր այս նոր խաղի կանոններին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.darbinyan/posts/771434446321447?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1459691823078954
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



