Ադրբեջանական արտաքին ագրեսիան, որը, ակնհայտ է, վաղօրոք մշակված ռազմաքաղաքական, դիվանագիտական ու քարոզչական գործողությունների կոմպլեքս է, ունի 3 հիմնական նպատակ.
1. արտաքին. անվտանգության սպառնալիքի, լարվածության օջաղի ստեղծմամբ ճնշում միջազգային հանրության վրա, որպեսզի փոփոխվի առկա ստատուս-քվոն: Ստիպել միջազգային հանրությանը տևական կայունություն ունենալու համար հայկական կողմերին զիջումներ պարտադրել,
2. համակարգի գոյապահպանություն. Ադրբեջանում վերջին շրջանում առկա է տնտեսական լուրջ խնդիր, որն ուղեկցվում է հանրային դժգոհություններով, աճել է քաղաքական մասնակցության դինամիկան: Ավտորիտար ռեժիմներում տնտեսական խնդիրները հանրության շրջանում թիրախավորում են դիկտատորին ու նրա մերձավորներին, որոնք էլ դիտվում են իբրև ժողովրդի վատ վիճակի անմիջական մեղավորներ: Բացի այդ, համակարգը, ըստ էության, ստատիկ է, չի փոխարկվում (անցնում մի վիճակից մյուսին, հետևաբար՝ չի զարգանում) ինչն էլ ստիպում է քաղաքական ղեկավարությանը գնալ որոշակի քայլերի: Առաջին հերթին, պետք է վերացնել քաղաքական մասնակցության մշակույթի ձևավորումը, դա ավտորիտարիզմի թիվ մեկ թշնամին է: Ուստի, որպես լուծում ընտրվում է արտաքին ագրեսիան, որը և շեղում է հանրությանը, և համախմբում նրան իշխանության շուրջը:
3. խուճապ հայության շրջանում. պատերազմի հարաճուն սպառնալիքներով և դոզավորված քարոզչությամբ պետք է խուճապային տրամադրություններ արթնացնել ՀՀ-ում և ԼՂՀ-ում, որպեսզի ժողովուրդը ստիպի քաղաքական ղեկավարությանը գնալ զիջումների՝ ներշնչելով վերջինին սխալ որոշումների կայացում:
Այս նպատակների անիրականանալի դարձնելն էլ կստիպեն ադրբեջանական ղեկավարությանը հետ կանգնելու արկածախնդրությունից: Սրանցից առնվազն մեկի մասով Բաքուն այլևս որևէ հաջողություն դժվար թե ակնկալի: Խոսքը վերաբերում է հայության խուճապին: Որքան ուժգնացրեց Ադրբեջանն իր ագրեսիան, այնքան ավելի համախմբեց հայ ժողովրդին: Կարծում եմ՝ այս փուլի ավարտից հետո այնտեղ համապատասխան հետևություններ կանեն:
Ինչ մնում է ադրբեջանական հանրությանը համախմբելուն, ապա հայտնի է, որ ադրբեջանական կամ թյուրքական էթնոգոգեբանությանը բնորոշ է զանգվածային կամ խմբային խուճապը (դա լավագույնս երևում է արցախյան պատերազմի մասին բազմաթիվ տեսագրություններից), դա նրանց ազգային հոգեկերտվածքի տիպական ձևերից է, որին ներհատուկ է արագ բռնկումն ու տարածումը: Իսկ քանի որ այն մոնոէթնիկ չէ և շատ դեպքերում շահագործում է իր տարածքում բնակվող ավտոխտոն՝ բնիկ, ժողովուրդներին, ապա մեծանում է ռիսկը:
Բաքվի արտաքին նպատակն էլ խոցելի կողմեր ունի. այստեղ հատվում են նավթային շահեր, իսկ պատերազմը հեչ ձեռնտու տարբերակ չի լինի ներդրողների համար:
Բաքվի արտաքին նպատակն էլ խոցելի կողմեր ունի. այստեղ հատվում են նավթային շահեր, իսկ պատերազմը հեչ ձեռնտու տարբերակ չի լինի ներդրողների համար:
Հետևապես, պետք է այդ նպատակների չեզոքացմամբ Բաքվին խաղաղություն պարտադրել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/1035584566480038?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել