Դիվանագիտական հարթակի մի քանի նրբերանգ էսօրվանից, որ լավ կլիներ նկատի առնեինք ապագայում.
-Ամենաշատ հայտարարություններ տարածեց ՌԴ ԱԳՆ-ն, թեև խոսքաշարն ավանդական էր, իսկ ռազմավարական դաշնակցի փաստի մասին անգամ հեռավոր ակնարկ չկար.
-Բելառուսն անսպասելիորեն ակտիվացավ, ու ոչ հօգուտ մեզ: Ալիևին զանգելուց հետո Բատկան ամոթու Սարգսյանին էլ զանգեց, բայց դե քայլը չընկալվեց, էն էլ՝ ԵՏՄ-ում անդամակցության համատեքստում.
-Ֆրանսիայի ԱԳՆ-ի արձագանքը սպասելիորեն զուսպ ու հավասարակշիռ էր: Համանախագահ երկրներից միայն ԱՄՆ-ն՝ ի դեմս Սպիտակ տան և Պետքարտուղարության, էդպես էլ լուռ մնաց, էն դեպքում, երբ, ասենք, անգամ Ավստրիայի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն արտահայտվեցին: Ի դեպ, երկու օր առաջ Քերին Ալիևին էր ընդունել ու աջակցել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը»:
-էդպես էլ չխոսեց Բորդյուժան՝ իր մամուլի խոսնակին ընդամենը մի էրկու անատամ հայտարարություն պատվիրելով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10204687600669347?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1459627536214639
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել