Ադրբեջանում, ոնց զգացվում է` ռազմական հեղաշրջման փորձ է. երկրի գերագույն հրամանատարը դեռ դրում` նրա զինվորական հրամանատարությունը գնաց ավանտյուրայի։ Ակնհայտ է որ այստեղ Էրդողանի մատն է խառը։ Դե բա իրեն հիմա վիզ նավթ է պետք իսկ Իսլամական պետությունը պարտվում է։ Պարզ է, որ Սիրիայում բոլոր ձախողումները նա կփոխհատուցի "կրտսեր եղբոր" միջոցով.. Պատրաստվում է Խոջալուի նման մի սցենար` պատերազմ սանձազերծած զինվորականությունը, որն այնքան մոտ է Թուրքիայի գործող վարչակարգին` կարող է հայտարարել որ Սլիևը չի վերահսկում իրավիճակը երկրում և անել այնպես ինչպես ժամանակին Մութսալիբովի հետ։ Միաժամանակ իրավիճակի սրումը կփրկի այս օրերին այդքան ցեխումուր կերած հենց Էրդողանի դեմքը։ Նա կփորձի ներկայանալ որպես տարածաշրջանային առաջնորդ` սկբում փորձելով ինչ որ բոնուսներ կորզել Մոսկվայից, ապա` իբր կկանգնի հակամարտության կարգավորիչի շարքերում։ Ակնհայտ է միայն մի բան` Իլհամ Ալիևն այս ամենը շատ դժվար կմարսի, իսկ Էրդողանը` դուրս կգա որոշակի շահած
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել