Elq.am-ը գրում է.
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, մի շարք գողությունների կատարման մեջ մեղադրվող, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Վլադիմիր Գ.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում էր տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 26-ին իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն և խուզարկել, որի արդյունքում իր մոտից ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ոստիկանության աշխատակցի կողմից կազմվել է կեղծ արձանագրություն, թե, իբր, ընթերակաների ներկայությամբ իր մոտից հայտնաբերվել են բանալիներ և գողության համար նախատեսված մետաղյա կտորներ, իսկ ինքն առանց կարդալու ստորագրել է այդ արձանագրության տակ, քանի որ հայերեն գրավոր լեզվին չի տիրապետում, իսկ խուզարկության ընթացքում ընթերականեր չեն եղել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ