Ladynews.am-ը գրում է.

Պաստելային երանգները սեզոնի գլխավոր թրենդներից են, դրանք կարող են կազմել զգեստապահարանի հիմնական մասը: Սակայն շատ կանայք դժվարանում են համադրել այս գույները այլ երանգների հետ:

Սպիտակ

Պաստելային գույների համադրության ժամանակ գլխավոր կանոնը չափը չանցնելն է՝ կերպարի «քաղցրության» մեջ: Փորձեք փոքր-ինչ հանգստացնել ձեր հագուստը չեզոք բաղադրիչների օգնությամբ, օրինակ, սպիտակ գույնի: Այս համադրությունը շատ փափուկ և նուրբ է երևում:

600x580

Բաց դարչնագույն և սուրճի գույն

Պաստելային գույները գերազանց նայվում են բաց դարչնագույնի և սուրճի գույների հետ: Դրանք կերպարը դարձնում են  ավելի չեզոք: Բաց դարչնագույնը կարելի է կրել կանաչի, վարդագույնի և նարդոսի պաստելային երանգների հետ:

600x580

Միագույն կերպար

Հիասքանչ միապաստելային կերպարի համար ձեզ պետք է կենտրոնանալ հագուստի և աքսեսուարի մեկ գույնի վրա: Կարող եք ընտրել պաստելային զգեստ կամ տաբատով կոստյում՝ նուրբ երանգներով: Այսօր նորաձև է նուրբ վարդագույնը և երկնագույնը: Հենց այս գույներն են համարվում սեզոնի գլխավոր գույները՝ ըստ Pantone ինստիտուտի:

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել