Tert.am-ը գրում է.
Եվրասիական տնտեսական միությունում կատարվում է մեծ աշխատանք՝ գաղափարները գեներացնելու ուղղությամբ, որպեսզի ինտեգրացիոն գործընթացը կատարվի առավել արդյունավետ։ Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ալեքսանդր Ագեևը։
 
Վերջինս նշեց, որ ինքը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական միության կոլեգիան նախագահող Հայաստանի ներկայացուցչի հետ, ում հետ քննարկել են մարտավարությունները, ինտեգրացիոն ծրագրի ուղղությունները, նորմատիվ բազան։

«Մենք գտնվում ենք, կարելի է ասել, ինտեգրացիոն գործընթացների «բում»-ում. տրանս-ատլանտյան տանդեմ,խաղաղօվկիանոսյան գործընկերություն և այլ ֆորմատներ, որոնք  ենթադրում են մաքսատուրքերի նվազեցում, և մարտահրավեր են մեզ համար, մենք հետ ենք մնում այս ամենից։
 
Որպեսզի խաղից դուրս չմնանք, այս ամենը պետք է հաշվի առնել, պետք է լինել կամ կենտրոնում, կամ երկրորդական դերակատարությունում, կամ աղբանոցում։ Պատահական չէ, որ ԵՏՄ հեռանկարների զարգացման երեք տարբերակ է քննարկվում՝ իներցիա, երկրորդը՝ մնալ կամրջող դերում, երրորդը՝ դառնալ կենտրոն այս բոլոր ինտեգրացիոն պրոցեսներում»,- նշեց նա՝ ասելով, որ վերջին դերակատարությունը՝ ինտեգրացիոն գործընթացներում կենտրոն դառնալը, լուրջ համառություն ու քայլեր է պահանջում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել