«Հանցավոր խմբի» գործով կալանավորված Ասյա Մկրտչյանը ևս ազատ կարձակվի168.am-ը գրում է.

«Հանցավոր խմբի» գործով կալանավորված Ասյա Մկրտչյանը գրավի դինաց ազատ կարձակվի։

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ասյա Մկրտչյանի պաշտպաններ Գիվի Հովհաննիսյանի և Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը՝ Ասյա Մկրտչյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ դատարանը գրավի չափ է սահմանել 500 հազար դրամը։ Այն վճարելուց և համապատասխան ապացույցը ներկայացնելուց հետո Մկրտչյանն ազատ կարձակվի:

Այսօր դատարանը բավարարել է Ասյա Մկրտչյանի քրոջը՝ Մարինե Կաթանյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել