Panorama.am-ը գրում է.
Ռուս պաշտոնյայի նախատինքները Հայաստանում այսօրվանից օրենքի ուժ ստացան, և մարտի 31-ի 00:00-ից սկսած ԵՏՄ տարածքից Հայաստան բերված մեքենաների համար 20 տոկոս ԱԱՀ չի գանձվի:
Հիշեցնենք, որ Կառավարությունն այս որոշումը կայացրեց այն ժամանակ, երբ ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան այս տարվա փետրվարին հայտարարեց, որ երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:
Կառավարության, իսկ ավելի կոնկրետ` մաքսային և հարկային մարմինների կողմից դեռևս հստակեցումներ չեն եղել, թե ինչ է լինելու այն մեքենաների հետ, որոնք ներմուծվել են ընթացիկ ամսվա` մարտի ընթացքում: Գործող օրենսդրության համաձայն` ԱԱՀ-ն պետք էր վճարել մինչև ներմուծմանը հաջորդող ամսվա 20-ը, այս դեպքում` ապրիլի 20: Հետևաբար նրանք, ովքեր ԵՏՄ տարածքից ավտոմեքենա են ներկրել մարտի 1-ից մինչև մարտի 31-ը, հայտնի չէ, թե որ ընթացակարգով են շարժվելու:
Այս խնդրին լուծում տալու գործնական միակ ճանապարհը մնում է ավտոմեքենա ներկրած քաղաքացիների կողմից ՊԵԿ գրավոր դիմումով պարզաբանում խնդրելը: Օրենքի տրամաբանությունը հուշում է, որ օրենքն այս ձևով հետադարձ ուժ չունի և հստակորեն չի տարածվի մինչև մարտ ամիս ներմուծված մեքենաների վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



