Երեկ երեկոյան ՀՀԿ-ում կուսակցական տոմսերի հանձնում է եղել: ՀՀԿ-ի շարքերն են համալրել աստղեր, լրագրողներ, բիզնեսմեններ...բավականին հետաքրքիր «աստղային» կազմ է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական անդամատոմսեր է հանձնել երգչուհի Շուշան Պետրոսյանին, «Շարմ հոլդինգի» տնօրեն Կարեն Ղազարյանին, «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանին, Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվականի» ղեկավար Սամվել Ֆարմանյանին, «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Մկրտչյանին:Հանրապետական են դարձել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, նախարարներ Վաչե Գաբրիելյանն ու Հրայր Թովմասյանը, ինչպես նաև մի շարք անկուսակցական, բայց ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավորներ, ի դեմս Արա Աբրահամյանի եղբոր` Գագիկ Աբրահամյանի և Արա Բաբլոյանի: Ընդհանուր 33 կուսակցատոմս է հանձնվել...Սպասենք ՀՀԿ-ի առաջադրումների ցուցակին, այն բավականին հետաքրքիր է խոստանում լինել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել