Panorama.am-ը գրում է.

Գործադիրի այսօրվա նիստից հետո լրագրողները ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանից հետաքրքվեցին, թե արդյոք ՌԴ վարչապետը Հայաստանում հայտարարելու է գազի գնի նվազեցման մասին, նա պատասխանեց. «Ես սպասում եմ  ավելի շուտ»:

Ինչ վերաբերում է գազի գնի շուրջ ընթացող բնակցություններին, Լևոն Յոլյանն ասաց, որ բանակցությունների ընթացքի վերաբերյալ, երբ չկա շոշափելի արդյունք, իրեն հարցեր չտալ: Դիտարկմանը, թե նախարարն ավելի վաղ հայտարարել էր՝ մինչև ապրիլի 1-ը գազի գինը կհայտարարվի, նախարարը պատասխանեց. «Ես ասել եմ՝ մինչև ապրիլի 1-ը կլինի պատասխան, ու գործընթացն ընթանում է, աշխատանքներն իրենց հետ տարվում են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել