Panorama.am-ը գրում է.
Ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական և կարևորագույն քննարկումը լինելու է ԱԺ լիագումար նիստում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը՝ նշելով, որ մինչ այդ ցանկացած ձևաչափով քննարկում նորմալ է և ընդունելի:
«Հեղինակները, քաղաքական մեծամասնությունը և իշխանությունը շահագրգռված են հնարավորինս լայն քննարկում անցկացնել և լայն համաձայնության գալ ԸՕ նախագծի շուրջ: Վստահ չեմ, որ բոլոր քաղաքական ուժերն են այդ ցանկությունը տածում, քանի որ ուժեր կան, որոնք ի սկզբանե անհեթեթ առաջարկներ են անում»,-նշեց պատգամավորը:
Ըստ Մարտիրոսյանի՝ և շոու կա, և քննարկման ցանկություն:
Թե որո՞նք են այդ անհեթեթ առաջարկությունները, Լևոն Մարտիրոսյանն ասաց. «Կատաստրոֆիկ անհեթեթ առաջարկություններ են լինում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



