Վերջին օրերին քննարկման է հանվել կուսակցական դպրոց ստեղծելու գաղափարը և չգիտես ինչու կրկին քննադատություններից և անլուրջ մեկնաբանություններից բացի այլ բան աչքովս չընկավ։ Հետաքրքիր է,որ այդ գաղափարից դժգոհողները միայն օրինակ են բերում ԽՍՀՄ կոմկուսի կուսդպրոցը և առանց պատկերացնելու դատողություններ անում։ Հարգելի դժգոհներ կուսակցական դպրոցներ կան նաև Չինաստանում,Ղազախստանում,Մեծ Բրիտանիայում,ԱՄՆ-ում դարեր շարունակ դրվել են քաղաքական և կուսակցական դպրոցների հիմքերը և բացի Ռուսաստանից շատ այլ երկրներում։
Կուսակցական դպրոցները կուսակցությունների կայացման և առողջ սերնդափոխության գրավականն են տարբեր երկրներում և ողջունելի կլինի ,որ Հայաստանում բացվի կուսկցական բարձրագույն ղպրոց։
Հ.Գ. Ինչքան
շատ դպրոց լինի մեր երկրում,այնքան զարգացած հասարակություն կունենանք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել