«ESET» կազմակերպությունը հայտարարել է նոր «Social Media Scanner» ծրագրի թողարկման մասին, որը նախատեսված է  Facebook սոցցանցի օգտատերերի պրոֆիլները պաշտպանելու համար` տարատեսակ վիրուսներից: Հակավիրուսային ծրագիրը պաշտպանելու է օգտագործողի պրոֆիլը, պատը, նորությունները և անձնական  հաղորդագրությունները: Վիրուսի հայտնաբերման դեպքում հակավիրուսը տեղեկացնելու է դրա մասին օգտագործողի էլ. փոստի վրա հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Բացի դրանից՝ «ESET»-ը պաշտպանելու է նաև օգտագործողի ընկերների պրոֆիլները՝ նրանց պատերին տեղադրված հղումների ստուգման շնորհիվ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել