Tert.am–ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն  ուժի մեջ է մտցրել Ռուսաստանում 3 ուկրաինացիների նկատմամբ քրեական  հետապնդումների մեջ ներգրավված անձանց դեմ պատժամիջոցները:  

Корреспондент-ի փոխանցմամբ` հրամանագիրը հրապարակվել է երկրի ղեկավարի կայքում:

Պատժամիջոցների ցուցակում 84 մարդ է հայտնվել, այդ թվում` ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն  Ալեքսանդր Բորտնիկովը, Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան, ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը:

Ուկրաինական պատժամիջոցների  ցուցակում են հայտնվել այն անձինք, որոնք առնչվում են ուկրիանուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյի, ռեժիսոր Օլեգ Սենցովի և քաղբանտարկյալ Ալեքսանդր Կոլչենկոյի քրեական հետապնդմանը:

Ցուցակը հաստատվել է մարտի 25-ին: Պորոշենկոն  ավելի վաղ նշել էր, որ այն համաձայնեցրել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել