Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով` Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում, Թուրքիայի դեսպանատան մոտ սպանվել են Թուրքիայի չորս քաղաքացիներ։ Ըստ ականատեսների` դեսպանատանը մոտեցել է մի մեքենա, որից կրակ է բացվել դեսպանատան մոտ կանգնած մարդկանց վրա։ Հաղորդվում է, որ սպանվել են նաև Սոմալիի երկու քաղաքացիներ։ «Սինհուա» գործակալության տվյալներով` վիրավորվածների մեջ կա ևս չորս թուրք։ Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ սպանվածները դիվանագետներ են։


Հ.Գ. Զարմանալի է, որ աշխարհում կան երկրներ, որոնք դեսպանատում ունեն այս չկայացած և դե ֆակտո գոյություն չունեցող երկրում, որը համարվում է 21-րդ դարի ծովահենների հայրենիք։ Մոգադիշոյում, ըստ տարբեր տվյալների կա տասը երկրի դեսպանատուն, որոնց թվում է նաև երեկ տուժված Թուրքիայի դեսպանատունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել