Մուսուլմանները լուրջ խնդիր են ԱՄՆ-ի անվտանգության համար. Թրամփ168.am-ը գրում է.

Մուսուլմանները լուրջ խնդիր են Ամերիկայի անվտանգության համար, ինչի հետ կապված նրանց մատչումը ԱՄՆ-ի տարածք, պետք է սահմանափակվի: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից միլիարդատեր Դոնալդ Թրամփը Վիսկոնսին նահանգում ընտրողների հետ հանդիպմանը:

«Հազարավոր մուսուլմաններ են գալիս մեր երկիր, ու մենք գաղափար անգամ չունենք, թե նրանք ովքեր են: Դա մեծ խնդիր է մեր անվտանգության համար»,-պնդում է միլիարդատերը՝ հանդես գալով սահմանները մուսուլմանների առաջ փակելու օգտին:
Նա նաև հայտարարել է, որ ամերիկացիները պետք է «պահպանեն զգոնությունը»՝ հերթական անգամ կոչ անելով ուժեղացնել հսկողությունը մզկիթների ու մուսուլմանական համայնքների նկատմամբ:

«Այդ վայրերում տեղի է ունենում մուսուլմանների արմատականացում, ու մենք պետք է դրա հետ ինչ-որ բան անենք»,- ասել է Թրամփը:

Նա հավելել է, որ հարկավոր է «մի կողմ դնել քաղաքական կոռեկտությունը», երբ խոսքը վերաբերում է մուսուլմանների իրականացրած հանցագործություններին:
Ավելի վաղ Թրամփը հանդես էր եկել ԱՄՆ բոլոր մուսուլմանների մուտքն արգելելու կոչով:

Նա իր ասածը բացատրել էր նրանով, որ իսլամի հետևորդների հետ երկիր կարող են ներթափանցել ԴԱԻՇ-ի անդամներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել