ՀՀ-ում քաղաքական գործընթացները շատ հետաքրքիր ընթացք ունեն: Վերցնենք ընտրական օրենսգրքի հանրային քննարկումներն ու դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
4+4+4 ֆորմատով հանդիպում քննարկում է նախատեսվում և այստեղ առաջանում է դիլեմա, որը իմ համար անհասկանալի է: Իշխանությունը միանգամից համաձայնում է այդ ֆորմատին, իսկ ընդդիմության մեջ դեռ կոնսոլիդացում չկա:
Մեր ընդդիմությունը պետք է փոխի այս գործելաոճը: Նրանք հիմնականում էպատաժի են գնում: Խնդիր են առաջարկում վստահ լինելով, որ կմերժվի առաջարկը, առաջարկը հաստատվելուց հետո չկա հաջորդ քայլն ու նորից գալիս ենք շրջանի սկզբին՝ «Ինչո՞ւ ընդունեցիք, մենք փոշմանել ենք, դուք մեզ ստում եք, մենք որոշեցինք նոր առաջարկով հանդես գալ»: Ով էլ կգնա կառուցողական քննարկման՝ դավաճան է, պիտակավորումը կկպցնենք: Կողմնորոշվեք, պլան բ-ն ունեցեք, հետո նոր առաջարկով հանդես եկեք, որ իմանաք մերժման դեպքում ինչ պետք է արվի, հաստատման դեպքում՝ ինչ:
Կառուցողական քննարկման գնալուց էլ մի վախեցեք, ինձ որպես գիտակից քաղաքացի պետք է կառուցողական քննարկում, ոչ թե չստացված հեղափոխությունների շարք: