Թուրք երկրպագուները անպատվել են ռուսական «Դինամո»-ի մարզիկներինYerkir.am-ը գրում է.

Թուրքական «Գալաթասարայ»-ի երկպագուները անպատվել և իրեր են նետել ռուսական «Դինամո»-ի վոլեյբոլիստուհիների ոււղղությամբ: Այդ մասին ինսթագրամյան իր էջում հայտնել է ակումբի հարձակվող Տատյանա Կոշելևան:

Խաղը կայացել է մարտի 29-ին Ստամբուլում:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եթե տեղեկատվությունը հաստատվի, Կրեմլը կարձագանքի թուրք երկրպագուների ոչ պատշաճ պահվածքին. հայտնում է Газета.ру-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել