Թուրքիայում քրդերի և թուրքերի միջև պայքարը հարավ-արևելայն շրջաններից բացի տեղափոխվել է արդեն Դերսիմ և Դիարբեքիր: Ես խիստ անհանգստացած եմ: Այս երկու քաղաքները համարվում են իսլամացած հայերի վերածնունդի քաղաքաները: Հիմա նորից այդ հայերը վտանգի տակ են, եթե չասեմ իսպառ անհետ կորելու վտանգի տակ: Մեկ բողոքի նոտան ինչ է, որ մեր հայրենի կառավարությունը չի հղում միջազգային կառույցներին, որով իր բողոքը կարտահայտի մեր սրբատեղիները մեր ձեռքից խլելու փաստին, որոնք թուղթ ու դավթարով, թուրքական պետության կողմից ճանաչված նորմերով պատկանում են Հայոց եկեղեցուն, կլինի դա առաքելական , թե կաթոլիկ: Մոտ կես ժամ առաջ Դերսիմում սկսվել են բախումներ...Հենց Դերսիմն է հանդիսանում այն լոկոմոտիվը, որի վրա մենք հույս ենք դրել: Չէի խոսա, չէի բարձրաձային, եթե այսպես ուղղակի վտանգ չսպառնար կրոնափոխ այն հայերին, որոնց շնորհիվ մենք կարող ենք տեր կանգնել մեր Էրգրին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել