Ընդհանրապես էդ ով և երբ է որոշել՞, որ 4+4+4 ֆորմատը առավելագույնս իր մեջ կներառի ողջ ժողովրդին՝ ի դեմս ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության: Դե եթե այդքան պրիմիտիվ է առաջարկը, բնականաբար նման պրիմիտիվ առաջարկին էլ կհաջորդի իշխանական կողմի համաձայնությունը ֆորմատի մասով քննարկումներ անելուն, չմոռանալով նշել, որ առաջարկությունները ընդունելը ֆորմատի ձևաչափով բացարձակապես էլ անհրաժեշտ չէ: Սրանով կարծեմ ելքը ամբողջովին որոշակի է դառնում: Այն, որ ի սկզբանե անտեսելով թեկուզ նույն քաղաքական դաշտը և քաղ. հասարակությունը ԸՕ-ի հենքը ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողով, արդեն պետք է , որ որոշակիորեն ուրվագծեր անելիքի տրամաբանությունը, իսկ մնացածը երկուստեք կամ եռակողմ շոու ցուցադրություն է մի կողմից հասարակությանը, մյուս կողմից արտաքին աշխարհին: Հա, ի դեպ հավելեմ, որ նույն արտաքին աշխար կոչվածի սեփական շահերից բխած դիրքորոշումներին էլ ենք ականատես եղել տարբեր ժամանակների ընտրությունների ժամանակ: Մի հետաքրքիր նկատառում էլ. լավ, էդ որ կա Վենետիկի իբր ընտրական գործընթացների և տեխնոլոգիաների մասնագիտացված հանձնաժողովը, դա լավ է, բայց վատ է, որ ի սկզբանե են դիմում նրան, փոխանակ երկխոսություն սկսեն հանրության հետ ավելի ծավալուն ու ներկայացուցչական ձևաչափով և ըստ այդմ կազմվի նույն ԸՕ-ի հենքային մասը: Մյուս կողմից բա լավ, չկա՞ մի նմանատիպ հանձնաժողով՝ , որ մասնագիտացված լինի զուտ ընտրակեղծիքների և ընտրախարդախությունների հարցերով և մեր փառապանծ իշխանությունները դիմեն նրանց , գոնե <մասնագիտական > գիտելիքներ ստանալու նպատակոց, որ գոնե ընտրակեղծիքներ անելու հարցում քիչ թե շատ <մակարդակով> անեն այդ իրենց համար շատ կենսական կարևոր նշանակության ու պահանջված <սրբազան գործը>: Եթ չէ էս բարձր տեխնոլոգիաների արագ զարգացման ժամանակներում տնաշենները դեռ ապավինում են հին հհշական ժամանակների միջնադարը հիշեցնող կեղծիքների ժանրին: Դե բա ինչ անենք՞, կեզծիքը կեղծիք է, գոնե դա մի քիչ <բարձր մակարդակով> արվի, որ <տեսանելի առաջընթաց> նշմարվի, թե չէ գաղջը կա ու կա ու գնալով խտանում է՝ անտեսանելիության հեղձուցիչ շղարշ ստեղծելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: