Նովրուզը տոնվում է աստղագիտական գարնանային օրուգիշերահավասարի օրին, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21 թվականին կամ նախորդ-հաջորդ օրը։ Իրանցիների կողմից հիշյալ տոնը նշելու սիրելի վայրերից է ՀՀ-ն:
Այս տարի ևս վերը նշված ժամանակահատվածում ՀՀ-ում նկատվել է Իրանցիների մեծ հոսք: Օրերս լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ Արևելյան Ատրպատական նահանգի տրանսպորտի և անցակետերի հարցերի կազմակերպության տնօրեն Դարյուշ Բաղեր Ջավանը նշել է, որ Նովրուզի առթիվ 19-26-ն ընկած ժամանակահատվածում 25.000 իրանցի է այցելել Հայաստան:
Հարկ է նշել նաև, որ 2015 թվականի նույն ժամանակահատվածում Իրանից Հայաստան է մուտք գործել 16.500 քաղաքացի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1595436324113567&id=100009416433418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել