Ուղղակի զուտ քննարկումներ են լինելու, որով իշխանությունները ի ցույց են դնելու հանրության ու աշխարհին իրենց <բարի կամքի> գործոնը, և որոցվ ընդիմությունն էլ 2017-ին ընդառաջ պատեհ առիթ է գտել ապացուցելու հանրությանը, որ -<այ տեսեք, մենք առաջարկեցինք, իրենք մասամբ չհամաձայնվեցին>-ի տրամաբանության մեջ ցույց տալ ամենամոտ ապագայում, որ իրենք իրավմամբ հանդիսանում են ժողովրդի շահերի իրական ներկայացուցիչները: Ինչ ՞ արած: Նույն ընդիմադիր դարձած ճամբարում էլ լավ գիտակցում են թե իշխանությունների, թե իրենց , թե մանավանդ այսպես ասած ընդիմության դրոշակակիր ՀԱԿ-ի իրական վստահությունը ժողովրդի մոտ : Այդ իմաստով բնականաբար իշխանությունը երկարատև տքնաջան աշխատանքից հետո, երբ հերթը հասել է ԸՕ-ի փոփոխություններին , հազիվ թե որոշի գնալ իշխանության փոխանցման ճանապարհով, քանի որ Հայաստանում արդար ընտրություններ անելը համարժեք է իշխանությունը խաղաղ հանձնելու գործընթացին, որ ժամանակներում էլ որ դա տեղի ունենար ու բնականաբար նաև հիմա: Երբեմնի իշխանություն եղած ընդիմադիրների շարքերում էլ դժվար թե հստայորեն չգիտակցեն այդ ակնհայտ իրողությանը, ուստի մնում է եզրակացնել, որ հերթական <թամաշան> են սարքելու 2017-ին ընդառաջ: ԵՎ եթե իշխանությունն իրավմամբ ունենալով որոշակի, բայց անբավարար վարչատնտեսական և այլ ռեսութսներ, փորձ է անում այն լրացնել նաև ընտրակեղծարարություններով, ապա ընդիմադիր հատվածում հասկյանալով ժողովրդի անհավատությունն առ իրենց, ձգտում են որոշակի զանգված պահել զգոն, ասել է <տաք> վիճակում միչև չարաբաստիկ 2017-ը: Այնպես, որ թե մեկ, թե մյուս դաշտում բացակայում է ամենակարևորը՝ ազնվությունը սեփական ժողովրդի հանդեպ, իսկ զավեշտն այնտեղ է, որ նույն անազնվությունը եղել է, կա, ու դեռ կշարունակվի անորոշ ժամանակով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/982377645186764
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել