The_Pentagon_January_2008Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարությունը և Պենտագոնը որոշում են ընդունել Թուրքիայի հարավային շրջաններից դուրս բերել իրենց աշխատակիցների ընտանիքների անդամներին:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, որոշումը կապված է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հետ:

Մասնավորապես որոշումը վերաբերում է Ադանայում ԱՄՆ հյուրպատոսության, «Ինջիրլիկ» ռազմակայանում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև Իզմիր և Մուղլա նահանգներում ԱՄՆ պաշտոնյաների ընտանիքների անդամներին: Միաժամանակ շեշտվում է, որ այս որոշումը նշյալ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքացիների այցելության արգելք չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել