Սպիտակ տունը հաստատել է Օբամայի և Էրդողանի հանդիպումըBarometer.am-ը գրում է.

Սպիտակ տունը հաստատել է Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Թայիփ Էրդողանի և Բարաք Օբամայի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր,որ Վաշինգտոնյում մարտի 31-ից ապրիլի 1-ը կայանալիք միջուկային անվտանգության գագաթնաժողովի ընթացքում կհանդիպի ԱՄՆ նախագահին։

Նախքան պաշտոնական հայտարարությունը, ԶԼՄ-ները գրում էին, որ Օբաման հրաժարվել է Էրդողանի հետ հանդիպումից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել