Araratnews.am-ը գրում է.
Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդն ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ- ում ՀՀ Աժ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ուղեկցությամբ այսօր՝ մարտի 29-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների հիշատակը:
ԵԽԽՎ պատգամավորը եղել է նաեւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող լուսանկարներին եւ փաստաթղթերին:
ԵԽԽՎ-ի պատգամավորը նաեւ գրառում է կատարել «Պատվո հյուրերի» հուշամատյանում:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/mark-pritchardn-aycelel-e-tcitcernakaberd/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



