Panorama.am-ը գրում է.
Սիրիայում այս օրերին պատրաստվում են Ազգային ժողովի ընտրություններին, և օրենսդիր մարմնում ներկայացուցիչ ունենալու գործընթացից անմասն չէ նաև հայկական համայնքը: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է մեկ օր առաջ, իսկ ընտրությունները կկայանան ապրիլի 13-ին:
Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը նույնպես առաջադրվել է որպես թեկնածու խորհրդարանական ընտրություններում:
«Հայերից շուրջ 20 թեկնածու է առաջադրվել ընտրություններում, բայց հայկական կազմակերպությունները այսօր կենտրոնացած են մեկ անձի վրա որպես միացյալ թեկնածու և այդ թեկնածուն ես եմ: Կյանքը սովորական է, բնականաբար, ինչպես գիտեք, գործի են դրվում քարոզարշավի բոլոր միջոցները: Հայկական համայնքն իր մասնակցությունն է ունենում գործընթացին, և բնականաբար հուսանք, որ կունենա իր ներկայացուցիչը խորհրդարանում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռեիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



