A Syrian refugee child cries at the Al Zaatri refugee camp in the Jordanian city of Mafraq, near the border with SyriaAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայում գտնվող փախստականների ճամբարում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 3 սիրիացի երեխա է զոհվել, ևս 6-ը վիրավորվել են, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել Մարդին նահանգի Դերիք քաղաքի մոտակայքում գտնվող փախստականների ճամբարում:

Ինչպես հաղորդում է Dogan գործակալությունը, զոհվածները  3-8 տարեկան երեխաներ են եղել:

Այս պահին իրավապահ մարմինները ճշտում են հրդհի պատճառները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել