Ladynews.am-ը գրում է.
Դեմքի ձևը կարող է բացահայտել անձի տեսակը, պատմել նրա կյանքի սկզբունքների մասին:
Չնայած, որ մարդկանց մեծամասնությունն ունի համադրված դիմաձև, օրինակ, կլոր և քառակուսի համադրոթյուն, այնուամենայնիվ, հանդիպում են մարդիկ, որոնց դիմաձևը հստակ հասկացվում է:
Ուղղանկյունի դիմաձև
Այս դիմաձևով մարդիկ ունեն քառակուսի ճակատ և կզակ: Նրանք տարբերվում են նախանձելի տրամաբանությամբ և շատ լավ մտածողությամբ, սակայն շատ են ջանք գործադրում իրենց մտորումներում: Որպես կանոն նրանք պլանավորում են քայլերը և հազվադեպ են խոսում իրենց զգացմունքների մասին: Մշտապես առաջացող ներքին լարվածությունը հանելու համար նրանք ջանասիրաբար աշխատում են:
Կլոր դիմաձև
Այսպիսի դիմաձևը բնորոշվում է այտոսկրից ներքև թմբլիկ այտերով: Դա ցույց է տալիս, որ անձնավորությունը բարի է, այլ մարդկանց հետաքրքրությունները դասում է իր նախասիրություններից վեր: Այդ պատճառով, այսպիսի մարդիկ սովորաբար ձգում են ինքնահավան եսասերների:
Ադամանդե ձև
Սուր ճակատ և դունչը շեղանկյուն են ստեղծում երկարավուն այտոսկրերի օգնությամբ: Այդպիսի մարդիկ սիրում են իրավիճակն իրենց հսկողության տակ վերցնել: Նրանք կենտրոնացած են մանրուքների վրա, ինչի շնորհիվ նրանցից լավ աշխատողներ են դուրս գալիս: Հստակ են իրենց խոսքերում և լավ են շփվում այլ մարդկանց հետ: Սակայն հերիք է նրանց առարկել՝ միանգամից սկսում են անհամություններ անել զրուցակցի հանդեպ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ