Քվեաթերթիկների գույները ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվում են վիճակահանությամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով՚: Ողջ ընտրական օրենսգրքում ես չկարդացի դրույթ այն մասին, որ քվեաթերթիկները իրենց անուններով եւս պետք է ակնհայտորեն տարբերվեն ընտրույթւոններին մասնկացող այլ կուսակցությունների ընտրաթեթրիկներից, այսինքն քվեաթերթիկների վրա գրված է լինելու նաեւ ընտրություններին մասնակից կուսակցությունների անունները: Ստացվում է, որ ընտրողը, որոնց մեծ մասն, ի դեպ, տղամարդիկ են, որոնց զգալի մասն էլ, իմիջիայլոց, տառապում են դալտոնիզմով, միայն գույներո՞վ է առաջնորդվելու, թե որ կուսակցությանն է ընտրում եւ, եթե, օրինակ ՀՀԿ-ի գույնը՝ կարմիրն է, իսկ ԲՀԿ-ինը՝ կանաչ, ապա հազիվ էլ կարողանա ընտրել: Եւ երկրորդը, եթե ԿԸՀ-ի սահմանած կարգով անցկացված վիճակահանությամբ են որոշվում կուսակցությունների գույները, ապա տրամաբանում եմ, որ այդ վիճակահանությունը պետք է տեղի ունենա ԿԸՀ-ի սահմանած ժամկետներում: Ու, եթե հանկարծ ԿԸՀ-ն որոշի գունաբաշխման վիճակահանությունն իրականացնել ընտրություններից երեք օր առաջ, ապա այդ երեք օրը, անգամ ՀՀԿ-ն չի կարող իր բազմահազար երկրպագուներին ներկայացնել, որ իր գույնը, ենթադրենք, երկնագույն է: Չնայած՝ ՀՀԿ-ին ոչ մի վիճակահանությունը այդ գույնը չի տա, որովհետեւ կան ՀՀԿ-ականեր, որոնք ավելի լավ է չընտրվեն, քան երկնագույնի օգնությամբ ընտրվեն: Չնայած ես գուցե ոչ այնքան ուշադիր եմ կարդացել Ընտրական օրենսգիրքը, խոստովանեմ, երբ կարդում ես Մելիս Ռութվենի՝ Իսլամ աշխարհում գիրքը եւ զուգահեռաբար Ընտրական օրենսգրքի նախագիծը, վերջինս ուշադիր կարդալ չի ստացվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan/posts/1124093560963800?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել