Tert.am-ը գրում է.
Վիճակագրական խայտառակ իրավիճակ է, թվերի տարբերությունները եվրոպացիների և ՀՀ վիճվարչության մեծ է. այսօր հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, որը «Եվրանեսթ»-ի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին ՓՄՁ-ների մասին զեկույց էր ներկայացրել և արձանագրել, որ ներկայացված թվերը չեն համընկել եվրոպացի զեկուցողների ունեցած տվյալների հետ:

Ըստ Բագրատյանի՝ եվրոպացիների ներկայացված թվերը վեց անգամ տարբերվում են Հայաստանի վիճակագրական վարչության ներկայացրած տվյալներից:

«Ըստ ՀՀ ԱՎԾ-ի ներկայացրած տվյալների Հայաստանի ՀՆԱ-ի 58 տոկոսն ապահովում են ՓՄՁ-ները, իրական թիվը 14,5 տոկոս է՝ ըստ եվրոպացիների և ևս մեկ անգամ պետք է ՀՀ նախագահի և վարչապետի ուշադրությունը հրավիրել, թե ինչ է կատարվում վիճվարչությունում: Այսպիսի թվերով հնարավոր չէ երկիր կառավարել, և դա մեծ հարված է»,- ասաց նա:

Ըստ նրա, Բագրատյանը նաև առաջարկել է, որ հաջորդ զեկույցը լինի ոչ միայն ինովացիաների մասին, ինչպես նախատեսվել է, այլ նաև ԵՏՄ հանձնաժողովում ընդգրկված երկրների և ԵՄ-ի հետ համագործակցության հայտ ներկայացրած երկրների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել