145117_srcAraratnews.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները  չեն ծրագրել  Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վաշինգտոնում Միջուկային անվտանգությանը նվիրված 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Ինչպես հաղորդում է  Report-ը, այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահող Ջեյմս Ուորլիքը։

Այս պահի դրությամբ Վաշինգտոնում նման հանդիպում չի նախատեսվում։ Համենայնդեպս, մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի այս տարի նախագահների միջեւ երկխոսությունն ակտիվանա։ Մյում համանախագահողների անունից ես ծրագրում եմ հանդիպումներ անցկացնել կողմերի հետ, որպեսզի քննարկենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը»,- հայտարարել է Ուորլիքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից հրավերք են ստացել Վաշինգտոնի՝ մարտի 31-ից ապրիլի 1-ը մասնակցել Միջուկային անվտանգության 4-րդ գագաթնաժողովին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել