Ցանկացած թեկնածուի ընտրելու համար կան բազում պատճառներ, ու էլ ավելի շատ պատճառներ ձայնը նրան չտալու համար:
Սկսենք:
Սերժ Սարգսյանին ընտրելու պատճառներ.
Եթե Հանրապետական կուսակցության անդամ ես, կամ եթե ունես պետական կառույցներում աշխատող շատ մտերիմ հարազատ, ունես բիզնես, որը ստվերային է ու պետք է պաշտպանել ու էլի ահագին բաներ, որ ունես:
Սերժ Սարգսյանին չընտրելու պատճառներ. Կարողանում ես վերլուծել ներքին և արտաքին քաղաքական վիճակը: Հասկանում ես, որ փակուղի է մտել Ցեղասպանության ճանաչման հարցը, որ արտաքին քաղաքականությունը, մեղմ ասած, բարձվել է Սփյուռքի կառույցների ուսերին: Հասկանում ես, որ տնտեսական աճը անդրադառնում է մի քանի ընտանիքների, իսկ անկումը՝ ժողովրդի վրա: Հասկանում ես, որ բոլոր ընտրություններից հետո մոնոպոլ ապրանքները թանկանալու են, հասկանում ես, որ Ազգային ժողովում հենց այնպես չի, որ հայտնվել են, մեղմ ասած, մտավոր հետամնացներ: Հասկանում ես, որ դրսից քրտնաջան աշխատանքի արդյունքում ստացվող գումարներդ Նոր տարվա նախաշեմին կուրսի իջեցման ու ապրանքի թանկացման արդյունքում զրոյանալու են: Հասկանում ես, որ հնարավոր ձեռք բերածդ անշարժ գույքը ևս մի քանի սեփականատեր կունենա: Ու էլի ահագին բաներ ես հասկանում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aghasi.mikaelian/posts/10200124049571223
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել