Այսօր ուշադիր հետևում էի Իվանիշվիլու այցին ու կարող եմ ասել, որ իմ կասկածամտությունը էլ ավելի սրվեց այս գործիչի նկատմամբ: Ախր նրա մոտ այն թեթև քաղաքական արկածախնդրությունն է, որը բնորոշում էր Պերեստռոյկայի ու հետխորհրդային առաջին տարիների քաղաքական գործիչներին:
Ուշադրություն դարձրեք, թե ինչ մակերեսային ու իմիջիայլոց պատասխան տվեց նա երկաթուղու բացման համար, ասես այդ հարցը ոչ թե լուրջ աշխարհաքաղաքական խնդիրների լուծում է պահանջում, այն էլ՝ հրատապ, այլ թբիլիսյան մետրոյում ևս մեկ կայարան ավելացնելու:
Սահակաշվիլին էլ չհապաղեց Վրաստանում մեծ վայնասուն բարձրացնել այս կապակցությամբ՝ որակելով Իվանիշվիլու հայտարարությանը որպես հակապետական, և չեմ բացառում, որ Իվանիշվիլին Վրաստան վերադառնալուն պես, անմիջապես մի հատ նենց բան կասի, որ ուղղակի կհակասի կամ կզրոյացնի երևանյան հայտարարութունները:
Չեմ կարողանում դեռ հստակ ձևակերպել, թե ինչու, բայց Իվանիշվիլուն շատ վտանգավոր ֆիգուր եմ համարում: Ու ընդհանրապես, պոպուլիզմի դիմող քաղաքական գործիչներից երբեք պետք չէ լավ բան սպասել, ու եթե անգամ այսօր նմանները ինչ-որ լավ բան են անում, ապա վաղը այդ լավ բանը կրկնակի չափով քթիցդ հանում են: Զգոն է պետք լինել:
Կից նյութն`այստեղ