ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում չեն ծրագրում: Այս մասին ադրբեջանական report.az լրատվական կայքին տված հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Վաշինգտոնում նախագահների հանդիպման գծով ծրագրեր չկան: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք օժանդակել այս տարի նախագահների միջև ակտիվ երկխոսության անցկացմանը: Մյուս համանախագահների անունից ես ծրագրում եմ հանդիպումներ անցկացնել կողմերի հետ, որպեսզի քննարկենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը», -հայտարարել է Ուորլիքը:
Անցած օրերին որոշ ԶԼՄ-ներ հավանական էին համարել Վաշինգտոնում միջուկային գագաթաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը:



