Tert.am–ը գրում է.

Հյուսիսային Կորեան քարոզչական տեսանյութ է տարածել, որտեղ միջուկային հրթիռ է ուղարկում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի ուղղությամբ, գրում է businessinsider.com-ը: 

Տեսանյութում, որը վերնագրված է «Վերջին հնարավորություն», հրթիռն ուղղվում է Վաշինգտոնում գտնվող Կապիտոլիումի ուղղությամբ. շենքը պայթում է, և էկրանին երևում է հետևյալ գրառումը. «Եթե ամերիկացի իմպերիալիստները փորձեն դեպի մեզ մեկ քայլ առաջ կատարել, մենք անմիջապես նրանց կհարվածենք միջուկային զենքով»։ 

Տեսանյութը տեղադրվել է հյուսիսկորեական DPRK Today քարոզչական կայքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել