Lurer.com–ը գրում է.

Պակիստանի իրավապահ մարմիններն անցած օրը տասնհինգ մարդ են կալանավորել Լահորում տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը մասնակցելու կասկածանքով, որն առնվազն 75 հոգու կյանք Է խլել:

Ձերբակալվածների թվում են այն մահապարտ-ահաբեկչի երեք եղբայրները, որի ինքնությունն արդեն հաջողվել Է պարզել: Նաեւ խուզարկություններ եւ հարցաքննություններ են կատարվում Լահորի իսլամական թեմական դպրոցներից մեկում, որտեղ ահաբեկիչն իսլամական առարկաներ Էր դասավանդում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին այս մասին հայտնել Է News թերթը՝ վկայակոչելով իսլամական հանրապետության ներքգործնախարարության ներկայացուցչի հայտարարությունը:

Մարտի 27-ի երեկոյան Լահորի զվարճալիքների զբոսայգում կաթոլիկ Զատկի տոնակատարության թեժ պահին մահապարտ-ահաբեկիչը կատարել Է ինքնապայթեցում, ինչի հետեւանքով զոհվել Է ավելի քան 70, վիրավորվել 300-ից ավելի մարդ: Այս ողբերգական իրադարձության առնչությամբ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆն իրավակարգի մամիններին եւ հատուկ ծառայություններին կարգադրել Է առավելագույնս սեղմ ժամկետներում գտնել այդ արյունալի ահաբեկչական գործողության կազմակերպիչներին եւ հանցակիցներին եւ նրանց պատասխանատվության ենթարկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել