upload-AP_986566884023-pic905-895x505-77329Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի շենքում հնչած կրակոցների հետևանքով ոստիկանության սպան թեթև վնասվածք է ստացել, տեղեկացնում է Associated Press-ը:

Տեղեկացվում է նաև, որ կրակողը ձերբակալված է:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ-ում Կապիտոլիումի շենքի՝ այցելուների համար նախատեսված հատվածում կրակոցներ են հնչել: Ոստիկանությունը տարհանել է Կոնգրեսի շենքը:

Կրակոցների մասին լուրից հետո Սպիտակ տունը նույնպես շրջափակվել է անվտանգության նկատառումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել