«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն այսօր առավոտվանից բազմաթիվ ահազանգեր է ստացել Մեռելոցին ծաղկի, հատկապես` մեխակի գների աճի մասին:
Tert.am -ի հետ զրույցում կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը մանրամասնեց.«Անգամ նախորդ տարվա համեմատ գնաճը բավականին բարձր տոկոս է կազմում: Այսինքն` այսօր մինչև 350 դրամով մեխակ էր վաճառվում, այն դեպքում, երբ նախորդ տարի մեխակի ամենաբարձր գինը 250 դրամ էր»:
Թե ինչով է պայմանավորված սա, Բաբկեն Պիպոյանը կհասկանա երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ` Զատկից ու Մեռելոցից առաջ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ա/Ձ Շողիկ Հովսեփյանի կողմից մարտի 22-ին ներմուծվող՝ թուրքական ծագում ունեցող 183.800 հատ մեխակ տեսակի ծաղկի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, և ծաղիկների կարանտին բուսասանիտարական վիճակը պարզելու նպատակով Ծառայության աշխատակիցները սահմանային վերահսկողության շրջանակներում իրականացրել են նմուշառում և ուղարկել այն միջատաբանական լաբորատոր փորձաքննության:
Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ մեխակի ամբողջ խմբաքանակը վարակված է բույսերի կարանտին վնասատու համարվող արևմտյան ծաղկային թրիպսով:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/28/pipoyan/1976512
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



