Անգլիայում վաճառքի են հանել Ջոն Լենոնի մանկության տունը168.am-ը գրում է.

Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի Վուլթոնի շրջանում վաճառքի են հանել այն քոթեջը, որն ավելի վաղ պատկանում էր The Beatles խմբի առաջնորդ Ջոն Լենոնի մորն եւ մորաքրոջը: Առաջարկի արժեքը կազմում Է 325 հազար ֆունտ ստեռլինգ (460 հազար դոլար), հաղորդում է Development Finance Today-ը:

Անշարժ գույքի իրացմամբ զբաղվում է Whitegates գործակալությունը: Լենոնը քոթեջում անցկացրել է մանկությունը՝ ապրելով իր մոր՝ Ջուլյայի եւ մորաքրոջ՝ Միմիի հետ: Նրա մեկնելուց հետո նրանք մնացել են տանը, եւ The Beatles-ի ղեկավարը հաճախ էր այցելում այստեղ:

Երկու ննջասենյակով քոթեջը Վուլթոն նախկին գյուղի պատմական կառույցներից է, գյուղ, որը 20-րդ դարի սկզբին մտել Է Լիվերպուլի կազմի մեջ: Դրանում պահպանվել է տախտակե հին հատակը:

Աղբյուրը © 168.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել