Քարդաշյանների գերդաստանը գնացել էր Ագուրա Հիլզ եկեղեցի, որտեղ միշտ նվիրատվություն են անում: Պատարագին ներկա էր նաեւ Քորթնին: Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պատարագին ներկա չէին: Իսկ ահա Լամար Օդոմը կրկին հայտնվել էր ուշադրության կենտրոնում: Բասկետբոլիստը Զատիկի առիթով, այնտեղ էր ներկայացել կնոջ` Քլոե Քարդաշյանի, եւ Քորթնիի երեխաներ Մեյսոնի ու Պենելոպայի հետ: Պատարագից հետո, ամբողջ ընտանիքով տանը շարունակել են տոնել զատիկը: Քանյե Ուեսթն ու ռեփեր Թայգան մեծ սպիտակ ճագարների կերպարներով ուրախացրել են երեխաներին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել