Ladynews.am-ը գրում է.

Ամենայն հավանականությամբ դուք լսել եք այս արտահայտությունը՝ սև գույնը նիհարեցնում է, սպիտակը՝ գիրացնում: Շատերը համարելով դա այդպես՝ ոտքից գլուխ սև են հագնվում: Բայց արդյո՞ք իրականում սև գույնը նիհարեցնում է և արժե՞ ամբողջությամբ այդ գույնի հագնվել:

Սկսենք նրանից, որ սև գույնը ինտրավերտ է, այսինքն ուղղված է ինքն իրեն․ դրա սահմանները հստակ են, այդ պատճառով այն վիզուալ նիհարեցնում է: Սպիտակն ունի ավելի լղոզված ուրվագծեր, այդ պատճառով, իրականում այն լայնացնում է տարածքը: Թվում է, թե խնդիրը լուծված է, և սևն, իրոք, ավելի բարեկազմ է ցույց տալիս, սակայն գոյություն ունի մեկ բայց: Այս գույնը ոչ բոլորին է սազում: Այն իրականում այդքան էլ համընդհանուր չէ, ինչպես կարծում են շատերը:

600x580

Սևը բավականին ուժեղ, վառ և կոնտրաստային գույն է: Սովորաբար մենք հագնում ենք այդ գույնի հագուստն ամենուր և միշտ, շատ հաճախ առանց դիմահարդարման, սանրվածքի՝ համարելով, որ թաքցնում ենք մեր թերությունները: Իրականում ստացվում է լրիվ հակառակը՝ սևը ցույց է տալիս բոլոր թերությունները, այդ պատճառով պետք է ավելի զգույշ լինել այդ գույնի հետ:

Մեծ նշանակություն ունի նաև կտորը և ձևը, օրինակ, փայլուն սևը կորող է աղավաղել ձեր կազմվածքը և ավելի գեր ցույց տալ: Վատ նստած սև հագուստը միայն կընդգծի թերությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել