Ամենատարբեր վարկանիշային աղյուսակները միավորել են եւ միջինացրել, որի արդյունքում #Հայաստանի երգի համար կանխատեսվում է 14-րդ հորիզոնականը: Թեեւ #Յութուբի դիտումների քանակով Իվետայի տեսահոլովակը 3-րդն է, շատ կանխատեսումներ նրա երգը նույնիսկ#առաջին_տասնյակում_չեն_տեսնում:
Սակայն այս կանխատեսմամբ չենք կարող ամբողջական պատկերացում կազմել, քանի որ նրանք գնահատել են բոլոր 43 երգերը, այնինչ եզրափակչում մրցելու են միայն 25 երգ եւ կիսաեզրափակիչներն այս առումով կարող են որոշիչ դեր ունենալ: Որքան թույլ մրցակիցներ անցնեն#եզրափակիչ, այնքան ավելի մեշ հնարավորություն կա ավելի բարձր հորիզոնական զբաղեցնելու: Անձամբ իմ կարծիքով՝ 14-րդ հորիզոնականը ընդհանրապես ճիշտ գնահատական չէ Հայաստանի ներկայացրած երգի համար: Ամեն դեպքում, լավ կլինի, որ տեղեկանանք ու շատ մեծ հույսեր չունենանք, որպեսզի հետո #հուսախաբ չլինենք ու հաղթողին #չհայհոյենք...