Սիրելի ընկերներ: Քանի որ տեսնում եմ, որ շատերի մոտ կան անհասկանալի պահեր` կապված 1-ին փուլի կանոնների հետ, որոշեցի պարզաբանեմ, սակայն ասեմ, որ արդեն կանոնների ձևակերպումը վերանայել ենք և ավելի պարզեցրել, ինչը դուք կտեսնեք սկսած հաջորդ շաբաթվանից ( ապրիլի 15-ից):
Եվ այսպես`առաջին փուլի համար մեր հյուրերը նախօրոք անհավանական և ծիծաղելի պատմություններ են պատմում մեր խմբագիրներին` պատմություններ, որոնք ԻՐԵՆՑ ՀԵՏ ԻՐՈՔ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ, սակայն նրանք երբեք չեն իմանում խաղի ժամանակ իրենց բարձրացրած թերթիկի վրա կլինի իրենց հետ պատահած պատմությունը, թե պատմություն, որը իրենց հետ առհասարակ կապ չունի: Սա վերաբերում է նաև ինձ և Ռոբին, քանի որ մենք նույնպես խաղում ենք առաջին փուլում, և բացառապես հավասար պայմաններում (սա պրինցիպիալ է):
Եվ իմաստը կայանում է հենց նրանում, որ երկու դեպքում էլ մեզ այնպես կարողանանք դրսևորել, որ հակառակորդ թիմը չհասկանա` արդյոք իրականությունն էր ընթերցվել, թե հորինված պատմությունը:
Էնպես որ, այո, բոլոր պատմությունները, որոնք “ՃԻՇՏ” են, իրոք պատահել են մեր և մեր մասնակիցների հետ :)