Ըստ 2015թ-ի պաշտոնական վիճակագրության նախորդ տարի Հայաստանի արտահանման համախառն ծավալը կազմել է 1 մլրդ 486 մլն 886.1 հազար ԱՄՆ դոլար: 2014 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել է 4%-ով:
Այս տվյալների համաձայն՝ ՀՀ-ից արտադրանքի արտահանման ծավալի 15%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, 11%-ը՝ Չինաստանին, 10%-ը՝ Գերմանիային, 9%-ը՝ Իրաքին, 8%-ը՝ Վրաստանին, 7.5%-ը՝ Կանադային: Արատհանման ոլորտի 10 հիմնական գործընկեր-երկրների ցանկում հայտնվել են նաև Բուլղարիան՝ 5%, Իրանը՝ 5%, ԱՄՆ-ն՝ 5%, Իտալիան՝ շուրջ 3%:
Այս ամենի հետ մեկտեղ 2015թ-ին առևտրային հարաբերություններում գրանցվել են հետևյալ միտումները. Հայաստանից արտահանումը Ռուսաստան, Բուլղարիա, ԱՄՆ, Գերմանիա, Իրան և Չինաստան կրճատվել է, իսկ դեպի Իտալիա, Կանադա, Իրաք և Վրաստան աճել են: Ընդ որում, առավել զգալի աճել է Հայաստանի Իրաք արտահանումը՝ շուրջ 60%-ով, ակնհայտորեն նվազել է Հայաստանից ԱՄՆ արտահանումը՝ շուրջ 40%-ով: